Սույն փաստաթուղթը իրավաբանական անձի և յուրաքանչյուր շահագրգռված անհատ ձեռներեցի կամ ինքնազբաղ ֆիզիկական անձի (այսուհետ՝ Գործընկեր) հետ Գործընկերային պայմանագիր (այսուհետ՝ Օֆերտա) կնքելու վերաբերյալ NOBI GROUP-ի (այսուհետ՝ Ադմինիստրատոր) հրապարակային օֆերտան է:
1. Որպես գործընկեր www.nobitour.com հասցեով Ադմինիստրատորի (պատասխանատու կարգադրիչի) կայքում գրանցվելը,
2.Գործընկերային պայմանագրի պայմանների հետ համաձայնության արտահայտումը՝«Ես կարդացի և ընդունում եմ գործընկերային պայմանագրի պայմանները» դաշտում նշում կատարելով:Գործընկերոջ կողմից օֆերտայի ակցեպտի ամսաթիվը (Գործընկերային պայմանագիրը կնքելու ամսաթիվ) համարվում է «ԳՐԱՆՑՈՒՄ» կոճակին սեղմելու ամսաթիվը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե Դուք համաձայն չէք Գործընկերային պայմանագրի պայմանների հետ, չգրանցվեք www.nobitour.com կայքում որպես գործընկեր և չօգտագործեք նրա սպասարկումները:
Գործընկերային պայմանագիր
Ադմինիստրատորը և Գործընկերը կնքել են Գործընկերային պայմանագիր հաճախորդներ նեգրավելու և Գործընկերոջ կողմից առաջարկվող զբոսաշրջային ծառայությունների առաջխաղացման մասին՝ ստորև բերված պայմաններով www.nobitour.com կայքի (հենահարթակի) սպասարկումները Ադմինիստրատորի կողմից տրամադրելու միջոցով:
1. Սույն Պայմանագրում օգտագործվող տերմինները և սահմանումները.
1.1.Կայք (հենահարթակ)՝ Ինտերնետ ցանցում www.nobitour. com տիրույթում տեղավորված ինտերնետային էջերի պարունակություն:
1.2. Գործընկեր՝ Ադմինիստրատորի տվյալների հենքում իր անհատական տվյալները զետեղած՝ Կայքի գրանցված օգտատեր:
1.3. Ադմինիստրատորի տվյալների հենք՝ Ադմինիստրատորի սերվերում (ցանցային համակարգչում) գտնվող և Ինտերնետ ցանցում www.nobitour.com դոմենի (հասցեի) վրա տեղադրվող տվյալների տեղեկատվական հենք, որը էլեկտրոնային տեսքով պարունակում է Ադմինիստրատորի սերվերի վրա գտնվող և Ինտերնետ ցանցում www.nobitour.com դոմենի վրա տեղադրվող՝ Գործընկերոջ Անհատական տվյալներ և տեղեկատվություն մասնակիցների մասին:
1.4. Գործընկերոջ հաշվառման տեղեկատվություն (գրանցման տվյալներ)՝ օգտատիրոջ բացառիկ անուն և գաղտնաբառ՝ Կայքի պաշտպանված էջեր մուտքի համար:
1.5. Անհատական տվյալներ՝ Գործընկերոջ մասին յուրաքանչյուր տեղեկատվություն պարունակող տվյալներ:
2. Պայմանագրի առարկան
2.1. Գործընկերը համաձայնվում է www.nobitour.com կայքում ճանապարհորդությունների և հանգստի համար իր կողմից առաջարկվող ծառայությունների տեղադրմանը:
2.2. Կայքի միջոցով կոնկրետ ծառայությունների և ապրանքների իրացնելու գծով Գործընկերը պարտավորվում է Ադմինիստրատորին վարձատրություն վճարել սույն Պայմանագրի շրջանակներում իր կյողմից ընտրված սակագնի համաձայն՝ ծառայություններ կամ օբյեկտ լրացնելու (գրանցելու) ժամանակ:
2.3. Անհատական տվյալների տեղադրման ժամկետը Գործընկերոջ կողմից որոշվում է ինքնուրույն՝ կնքված պայմանագրի և նրան կից հավելվածների հիման վրա:
3.Ադմինիստրատորի իրավունքները և պարտականությունները
3.1. Ադմինիստրատորը պարտավորվում է.
3.1.1. Սույն Պայմանագրի շրջանակներում Կայքի (հենահարթակի) միջոցով իրականացնել հաճախորդների ներգրավումը և հանգստի ու ճանապարհորդությունների համար Գործընկերոջ կողմից տրամադրած ծառայությունների առաջխաղացումը՝ Պայմանագրի պայմաններով տեքստային, ֆոտոտեսատեղեկատվության տեղադրման միջոցով:
3.1.2. Գործադրել բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի խուսափել Գործընկերոջ անհատական տվայլները երրորդ անձանց կողմից չթույլատրված օգտագործումից, ինչպես նաև Կայքում անփույթ, ոչ կանոնավոր կամ ակնհայտ ոչ հավաստի և ոչ լրիվ տեղեկատվության տեղադրումից:
3.2. Ադմինիստրատորը իրավասու է.
3.2.1. Գործընկերոջ կողմից սույն Պայմանագրի 4-րդ կետում նշված իր պարտականությունների խախտման դեպքում ազատ հասանելիությունից հեռացնել Գործընկերոջ տեղեկատվությունը, առանց վերջինիս ծանուցելու:
3.2.2. Մերժել Գործընկերոջը ծախսերի որևէ կետի փախհատուցման հարցում, եթե այն չի վերաբերվում Համաձայնագրին կամ ներառված չէ տեղադրվողների կարգում:
3.3.Ադմինիստրատորը պատասխանատվություն չի կրում.
3.3.1. Ադմինիստրատորի հսկողությունից դուրս գտնվող ծրագրային ապահովման մեջ,սերվերների վրա կամ համակարգչային ցանցերում տեխնիկական խափանումների դեպքերում տեղի ունեցած՝ Գործընկերոջ անհատական տվյալների հնարավոր ոչ նպատակային օգտագործման համար:
3.3.2. Երրորդ անձանց կողմից Կայքը կանխամտածված կամ ոչ կանխամտածված ոչ ըստ նշանակության օգտագործելու հետ կապված՝ Կայքի աշխատանքում ընդհատումների համար:
3.3.3. Գործընկերոջ կողմից Կայքի գրանցված օգտատերեր չհանդիսացող երրորդ անձանց,կամ տվայլ տեղեկատվության թույլտվություն չունեցող այլ օգտատերերին Կայքից գրանցման տվյալներ կամ տեղեկատվություն փոխանցելու համար:
4. Գործընկերոջ իրավունքները և պարտականությունները
4.1. Գործընկերը պարտավորվում է.
4.1.1. Կայքի միջոցով որևէ ձևով չտեղադրել և չտարածել գործող միջազգային օրենսդրության պահանջները խախտող տեղեկատվություն:
4.1.2. Կայքում չտեղադրել և Կայքի միջոցով չտարածել ակնհայտ անարժանահավատ տեղեկատվություն:
4.1.3. Կայքի սպասարկումները օգտագործելով, չտեղադրել և չփոխանցել տեղեկատվական նյութեր՝ այն դեպքում, եթե Գործընկերը դրա վերաբերյալ չունի համապատասխան իրավունքներ: Դա վերաբերվում է հեղինակային իրավունքներով,ապրանքանիշերով, արտոնագրերով, ինչպես նաև խորհրդապահության, տեղեկատվության և նման փաստաթղթերի չտարածման մասին համաձայնագրերով պաշտպանված նյութերին:
4.1.4.Չխախտել Կայքի տեղեկատվական անվտանգությունը: Կայքի թեմատիկային համապատասխանող նպատակներից բացի, որևէ այլ նպատակներով տեղեկատվությունը չօգտագործել:
4.1.5.Օգտատիրոջ կողմում չներդնել կատարվող ծածկագիր, յուրաքանչյուր ներդրվող օբյեկտներ, չօգտագործել frame և iframe, ոճերի կասկադային աղյուսակներ, html- ծածկագիր:
4.1.6. Չներկայանալ ուրիշի անունով (անվանումով) կամ ուրիշի (Կայքի գրանցված Գործընկերներ՝ մասնավոր անձանց կամ կազմակերպությունների) անունից, յուրաքանչյուր այլ միջոցով իր նույնականացման վերաբերյալ մոլորության մեջ չգցել Կայքի օգտատերերին և վարչակազմին:
4.1.7. Կայքում չոչնչացնել և չփոխել յուրաքանչյուր տեղեկատվություն, որի սեփականատերը Գործընկերը չէ:
4.1.8. Չօգտագործել հեռախոսների, փոստային հասցեների, էլեկտրոնային փոստի հասցեների մասին Կայքից ստացված տեղեկատվությունը այլ նպատակների համար, բացի Կայքի թեմատիկայից:
4.1.9. Չփոխանցել գրանցման տվյալներ՝ կայքի փակ բաժիններ մուտք գործելու համար: Գործընկերը լրիվ պատասխանատվություն է կրում գրանցման տվյալները իր կողմից երրորդ անձանց կանխամտածված կամ չկանխամտածված փոխանցման հետևանքով առաջացած,Ադմինիստրատորին կամ երրորդ անձանց պատճառված ամբողջ վնասի համար: Գործընկերը պատասխանատվություն է կրում գրանցման իր տվյալների խորհրդապահության պահպանման և գրանցման իր տվյալների միջոցով Կայքի յուրաքանչյուր օգտագործման համար:
4.1.10. Կայքի նյութերի, ընկերությունների նկարագրությունների, ինչպես նաև Կայքի բառատիպերի, դիզայնի տարրերի, ընդհանուր տեսքի և կառուցվածքի վերատպելու և այլ օգտագործման դեպքում ուղիղ հղումը Կայքին պարտադիր է:
4.2. Գործընկերը իրավասու է սույն Պայմանագրով պարտավորությունների պատշաճ կատարում պահանջելու Ադմինիստրատորից:
5. Ֆինանսական հարաբերություններ
5.1. The Administrator provides services for a fee by providing paid services to attract clients and promote travel and leisure services posted in the Partner's account;
5.2. The fee for the Administrator's services is 10% of the service price, including VAT, and is transferred by the Partner no later than 5-10 days after receiving from Clients full payment for the services rendered.
5.3. For the purposes of calculating the Site Administrator's remuneration, the price of the service set by the Partner in the information on the hotel and other tourism-related service is taken into account.
5.4. The transfer of funds is made according to the bank details provided by the Site Administrator.
5.5. The obligation to pay any amount under the Agreement is considered fulfilled at the moment the full amount of funds is credited to the correspondent account of the recipient's bank.
5.6. In the event of late payment by the Partner of the agreed amount, the Administrator has the right to suspend the fulfillment of its obligations stipulated by Section 3.1 of this Agreement and shall renew its obligations from the date of receipt of funds from the Partner at the previously unpaid rate.
6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
6.1. Բանակցությունների ճանապարհով կողմերի կողմից չկարգավորված, սույն Օֆերտայով բոլոր վեճերը և տարաձայնությունները լուծվում են միջազգային իրավական նորմերի համաձայն:
6.2. Սույն պայմանագրին կից յուրաքանչյուր փոփոխություններ և լրացումներ, լրացուցիչ համաձայնագրեր իսկական են, եթե դրանք կատարել են պատշաճ ձևով՝ դրա համար կողմերի կողմից լիազորված անձիք: Պայամանգրին կից լրացումները դրա անբաժան մաս են հանդիսանում կողմերի կողմից սորագրելու պահից:
6.3.Սույն պայմանագրով բոլոր ծանուցումները և հաղորդումները կհամարվեն պատշաճ ձևով կատարված, եթե դրանք ուղարկվել են էլեկտրոնային փոստով: